Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկեց
Այսօր՝ ապրիլի 30-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Նիստին ներկա է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Միջոցառման մեկնարկը տրվեց ողջույնի արարողությամբ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ղեկավարներին։ Վերջինը ժամանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Այնուհետ տեղի ունեցավ լուսանկարման պաշտոնական արարողություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին