Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ՝ Ադրբեջանական զինուժի արձակած կրակոցների հետևանքով, այսօր պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- ասաց մամուլի խոսնակը:
Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ նա վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին , ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին