Փաշինյանի քեռու տղայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու որդու՝ Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրույթուն՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը սահմանում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։
Հիշեցնենք, որ Մ. Հովհաննիսյանը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է կեղծ դիպլոմ ներկայացնելով։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի քեռու տղայի դեմ հարուցված քրեական գործը հասավ քննչական կոմիտե
- Փաշինյանի մերձավորի գործի ոդիսականը
- Արման Թաթոյան. Քիչ առաջ նկատեցի վարչապետի երկրորդ գրառումը