Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Պայմանագրային զինծառայողի՝ գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք ստանալու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ սպանության փորձ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:
Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցու գնդակից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
- Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել