Լավրով. Մենք կողմ ենք «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքին
Գերիները փոխանակելիս Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով՝ հակամարտության գոտիներում վստահության ստեղծման համար։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կարծում ենք, որ դա կնպաստի վստահության մթնոլորտի ստեղծմանը հակամարտության գոտիներում, կլինի Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում կամ էլ Ուկրաինայի հարավ-արևելքում»,-ասել է նա։
Լավրովը նշել է, որ այդ սկզբունքն է դրված նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանավորվածություններում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան