Տարօրինակ ոչինչ չեմ տեսնում, որ վեց ամիս շարունակ բերում ենք նույն հիմնավորումները. փոխնախարար
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման համար կազմակերված խորհրդարանական լսումների ժամանակ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն, անդրադառնալով փոփոխությունների արդյունքում գնաճային ճնշմանը՝ նշեց. «Փոփոխությունների ընդունման ազդեցությունը նախարարության կողմից գնահատվել է ընդհանուր հավասարակշռության մոդելով, գնաճային ճնշումներն այստեղ աննշան են, այստեղ մենք ռիսկեր չունենք»։
«Քաղաքական դիսկուրս» ՀԿ ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանն էլ դիմելով փոխնախարարին՝ նշեց, որ իր համար տարակուսելի է այն հանգամանքը, որ վերջին վեց ամիսների ընթացքում կրկնում են նույն բացատրությունները՝ մասնավորապես համահարթ եկամտահարկի հետ կապված։
Պողոսյանն արձագանքեց, որ տաօրինակ ոչինչ չի տեսնում որ վեց ամիս շարունակ բերում են նույն հիմնավորումները. «Տարօրինակ կլիներ, եթե ամեն անգամ հանդիպելուց տարբեր բաներ ասեինք։ Այո, մենք ունենք հետևողական գիծ, շատ նորմալ է, որ բերում ենք նույն հիմնավորումը, այլ բան է, եթե կարող է դա ձեզ չգոհացնել։ Առհասարակ համահարթ կամ պրոգրսիվ դիսկուրսի հետ կապված դժվար է գտնել դրույքաչափերի մի համակցություն, որը կունենա միայն դրական կողմեր»։
Նրա խոսքով՝ հարկման պրոգրեսիվ համակարգը սոցիալական արդարության, եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի ընդունելի է։
Հարակից հրապարակումներ`
- Հարկային օրենսգրքի փոփոխությունները քննարկում են խորհրդարանում
- Միկրոբիզնեսն ու դրա հնարավորությունները՝ Փաշինյանի ներկայացմամբ
- Նիկոլ Փաշինյանը` եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին
- Եկամտային հարկի նվազման դեպքում ստվերային աշխատողների թիվը կկրճատվի. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա