Հարկային օրենսգրքի փոփոխությունները քննարկում են խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանական լսումներ են կազմակերպվել: Քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ հիմնական քսան կետերն են առանձնացված, որոնք նկարագրում են նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները։
«Առաջինն ավելացված արժեքի հարկի շեմի վերականգնումն է՝ նախկին 115 մլն դրամի մակարդակում։ Գիտեք, որ իրավական առումով այս պահին մեր երկրում շեմը 58,35 մլն դրամ է կազմում, քանի էր այդպես նախատեսված էր Հարկային օրենսգրքով։ Բայց հայտարարվեց, որ կա որոշում կառավարության մակարդակով՝ շեմը վերականգնել 115 մլն դրամի, սա հայտարարություն էր այն առումով, որպեսզի սպասումները որոշակիորեն փարատվեն և մարդիկ կարողանան պլանավորել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը։ Ընդ որոմ նախագիծը նախատեսում է հետադարձ ուժով կիրառություն, այսինքն, եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահին որևէ շրջանառության հարկ վճարող դեռևս չի հատել 58,35 մլն դրամի սահմանագիծը և չի համարվել ԱԱՀ վճարող, նախագիծը չի ենթադրում, որ նա նորից պետք է վերականգնվի շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ իրենց գնահատմամբ, եթե օրենքը հաջողվի ընդունել մայիս ամսվա ընթացքում, այն հարկ վճարողները, որոնք իրապես խոշոր չեն, այսինքն որոնք իրենց տարեկան գործունեության արդյունքներով չեն գերազանցելու 115 մլն դրամի շեմը, մայսի ամսվա գործունեության արդյունքներով այլ հավասար պայմաններում մեծ հավանականությամբ գերազանցած չեն լինի նաև 58,35 մլն-ի շեմը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա