Արամ Ավագյանի մենամարտի օրը փոխվել է
Արամ Ավագյանի մենամարտը կկայանա նախատեսվածից 2 օր ուշ՝ մայիսի 4-ին, Լավ Վեգասի T-Mobile Arena-ում: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:
Նույն երեկոյի ընթացքում կայանալու է օրվա գլխավոր մենամարտը համաշխարհային բռնցքամարտիկների՝ մեքսիկացի Սաուլ Ալվարեսի և ամերիկացի Դանիել Ջակոբսի մասանկցությամբ:
Ի դեպ, մեքսիկացին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից է: Մենամարտը կցուցադրվի DAZN ինտերնետային ալիքով, որը Ալվարեսի հետ 10 մենամարտի համար 365 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել:
Հիշեցնենք, որ WBC International Silver գոտու համար Ավագյանը մրցելու է ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա