Բռնցքամարտիկները պատրաստում են Խաբարովսկի և Սանկտ-Պետերբուրգի միջազգային մրցաշարերին
Հայ բռնցքամարտիկները Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ անցկացնում են հերթական ուսումնամարզական հավաքը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Տասնօրյա հավաքից հետո Հայաստանի հավաքականը կմասնակցի Խաբարովսկում և Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարերին:
Ի դեպ, հավաքական է վերադարձել նաև Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Վերջինս, հիշեցնենք՝ ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի աջակցությամբ շուրջ 2 ամիս նախապատրաստական շրջան էր անցնում ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա