Գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը. ՊԵԿ նախագահ
Ազգային ժողովում «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների» թեմայով հանրային լսումների ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ պետք է մտածել հարկման քաղաքականության հիմնական փոփոխությունների մասին։
«Մոտ ապագայում միջնաժամկետ փոփոխություններ ունենք և հանրության, քաղհասարակության ու խորհրդարանական մեր գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը: Տասը ամսից ավելի է քննարկում ենք ընթացիկ փոփոխությունները ու եթե այս փոփոխությունները դեռևս անցած տարի մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները կարողանայինք անցկացնել և հանրությանը մի քիչ ավելի լավ կամ փոփոխված օրենսդրություն մատուցեինք, կասեինք, որ ընթացիկ փոփոխություններին միտված ինչ-որ մի կարևոր քայլ կատարել ենք», - ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահն առաջարկվող փոփոխություններում գոհացուցիչ որակեց նախագծերի փաթեթով առաջարկվող հատկապես երեք դրույթ. «Հարկման բեռի փոփոխություն, սպառման ոլորտի հարկման բեռի ավելացում՝ եկամուտների և կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում»։
Հարակից հրապարակումներ`
- Տարօրինակ ոչինչ չեմ տեսնում, որ վեց ամիս շարունակ բերում ենք նույն հիմնավորումները. փոխնախարար
- Հարկային օրենսգրքի փոփոխությունները քննարկում են խորհրդարանում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա