Մեկնարկող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին առաջինը ժամանեց ՀՀ վարչապետը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, որտեղ այսօր տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ինտեգրացիոն համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև միության ամրապնդման, ԵՏՄ միասնական շուկաների ձևավորման ու համագործակցության ոլորտների զարգացման հարցերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: