Արցախի ՄԻՊ. Ճանաչվածությամբ և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով Արցախը միջազգային հանրությունից կտրված է
Ճանաչվածությամբ և Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականության պատճառով Արցախը միջազգային հանրությունից կտրված է, ինչը բացասաբար է ազդում մարդու իրավունքների պաշտպանության վրա: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:
Այս համատեքստում Արցախի ՄԻ պաշտպանն առանձնացրել է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության թույլ կարողությունների ու ռեսուրսների սակավության հարցը, որտեղ լրջագույն պատճառ է միջազգային շփումների պակասը: «Արցախի և Հայաստանի տարբեր գերատեսչությունների միջև կա սերտ համագործակցակցություն և փորձի փոխանակումը տեղի է ունենում այս խողովակով»,-ասել է ՄԻ պաշտպանը՝ ընդգծելով, որ նույնը չի կարելի ասել քաղհասարակության մասով. Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այս առումով ակտիվ չեն:
Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն դեռևս մուտք չեն գործել եվրոպական և ՄԱԿ-ի համապատասխան մշտադիտարկման մարմինները, միջազգային իրավապաշտպանան կազմակերպությունները, դա հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներում:
Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրել է, որ իրենց կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ արձանագրելու համար մարդու իրավունքների այն խախտումները, որոնք պայմանավորված են Արցախի չճանաչվածությամբ և Ադրբեջանի վարքով: Նշվել է, որ ամբողջական փաթեթը՝ կոնկրետ օրինակներով ու խնդիրներով, կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին, այն հնարավորություն կտա միջազգային հարթակներում առավել համակարգված ներկայացնել խնդիրները:
ՀՀ ԱԺ լրատվական ծառայության հաղորդմամբ, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է հանձնաժողովի հետ աշխատանքի օրակարգ ձևավորել՝ հենվելով ընդունված միջազգային կոնվենցիաների վրա, որոնք վավերացրել է նաև Ադրբեջանը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում դիմելու է ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հասկանալու համար միջազգային կառույցներում ներկայացվելիք խնդիրների համակարգված օրակարգը:
Արտակ Բեգլարյանն իրազեկել է, որ առաջիկայում Արցախի և ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների ֆորում կազմակերպելու նպատակ կա:
Հանդիպմանն Արտակ Բեգլարյանը ներկայացրել է արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրները, դրանց վերհանման հարցում կարևորել ՀՀ Ազգային ժողովի ևքաղհասարակության դերակատարությունը: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ ՄԻՊ-ի և ԱԺ հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա խնդիրների վերհանման և լուծման հարցում: Այս համատեքստում բանախոսը տեղեկացրել է, որ արդեն իսկ արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությանը պետք է գնահատական տա Մարաղայի հանցագործություններին
- Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2018 –ի տարեկան հաղորդումը
- Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական Սումգայիթում կատարված բռնություններին
- Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ Բաքվում կատարված բռնություններին
- Ադրբեջանը հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Վաղ թե ուշ Արցախը պետք է միանա Մայր հայրենիքին
- Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը
- Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան
- Արտակ Բեգլարյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին