Հակասորոսյան ակցիա՝ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ
Մինչ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, Նարեկ Մալյանը փորձում է հակասորոսյան ակցիա իրականացնել։ Նա իր ձեռքին պահել է Ջորջ Սորոսի ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի լուսանկարները։
«Ես փորձում եմ մեր բարձրաստիճան հյուրերին, գործընկեր պետություններին տեղեկացնեմ, որ Հայաստանում գոյություն ունի Սորոսի վկա, որ աշխարհում նման վտանգ գոյություն ունի։ Հիմա կփորձեմ բարձրանալ ու իրազեկման ակցիա իրականացնել»,-ասաց նա։
Ավելի ուշ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ոստիկանները թույլ չեն տվել իրեն բարձրանալ վերև՝ իրականացնելու խաղաղ ակցիան, պատրաստվում է բանակցել ոստիկանության ներկայացուցիչների հետ։
Ոստիկանության աշխատակիցն ասաց, վերև բարձրանալու համար պետք է հավատարմագրված լինեն, բեյջ ունենան։
«Ժողովուրդ ջան, ես կփորձեմ այլ ձև գտնել իրազեկման ակցիան իրականացնելու համար, մնացածը կհասկանանք»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան