ԵԱՏՄ-ում առաջնահերթություններից մեկը գազի և նավթի միասնական շուկայի ձևավորումն է . Փաշինյան
Եվրասիական տնտեսական միությունում առաջնահերթություններից մեկը բնական գազի, նավթի, էներգակիրների, իսկ ապագայում՝ նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորումն է: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այս հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ երկկողմ ձևաչափերով։
«Ես հույս ունեմ, որ այդ գործընթացը լուծում կստանա, քանի որ այն լուրջ նշանակություն ունի ԵԱՏՄ-ի համար»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ գազի ու էներգակիրների գները զգալիորեն ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մյուս առաջնահերթությունը թվային օրակարգն է:
«Ես կարծում եմ, որ թվայնացումը կմոտեցնի մեր երկրների տնտեսությունները»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Այսօր ՀՀ-ում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը
- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկեց
- Մեկնարկող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին առաջինը ժամանեց ՀՀ վարչապետը
- Երևանում հաստատել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը