«Փաստ». Ոստիկանության պոլիկլինիկան արդեն 2 ամիս է, ինչ գրանցված աշխատակիցներին ինսուլին չի տրամադրում
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ ոստիկանության պոլիկլինիկան արդեն գրեթե 2 ամիս է, ինչ պոլիկլինիկայում գրանցված աշխատակիցներին ինսուլին չի տրամադրում: Այս հանգամանքն ինքնին լուրջ դժգոհությունների առիթ է դարձել: Խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից:Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Փաստի» հետ զրույցում հաստատեցին լուրը՝ ընդգծելով, որ խնդիրը կապված չէ ոստիկանության հետ: «Իրականում մեկ ամսից մի փոքր ավելի երկար ժամանակ է, ինչ ՀՀ ոստիկանության պոլիկլինիկան չի տրամադրում ինսուլին դեղամիջոցը»,-հայտնեցին բաժնից՝ ընդգծելով, որ նշվածը ոստիկանության հետ չկապված տեխնիկական խնդիրներով է պայմանավորված:
Իսկ հարցին, թե որո՞նք են այդ խնդիրները, պատախանեցին. «Խնդիրները կապված են եղել գնումների հետ, ինչը ոստիկանության մեղքով չի եղել: Բայց գնման գործընթացն արդեն իսկ սկսված է, մրցույթն արդեն կայացել է: Երևի մոտ տասն օրվա ընթացքում դեղամիջոցն արդեն կտրամադրվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: