
Նոր պատրիարքի ընտրության գործընթացը կղեկավարի Արամ արք. Աթեշյանը
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թեմայով նիստ է անցկացրել:Կրոնական ժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով որոշում է կայացվել, որ ընտրական գործընթացն իրականացվելու է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է էրմենիհաբերը։
Գործընթացը պատրիարքական տեղապահի ընտրությամբ սկսելու տարբերակը չի ընդունվել:
Որոշում է կայացրել անհապաղ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: