«Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով հարցաքննվածներից շատերը մահացած պաշտոնյաների անուններ են հնչեցրել
«Այս օրերին «Մարտի 1»-ի գործով հարցաքննված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներին ծանոթանալիս մարդ իրոք հիասթափություն է ապրում: Բանն այն է, որ շատերն իրենց ցուցմունքներում այս կամ այն դրվագի վերաբերյալ պարբերաբար հնչեցրել են նախկին բարձրաստիճան այն պաշտոնյաների անունները, որոնք վաղուց մահացել են:
Այլ կերպ ասած, այդպես փորձ է արվել ուղղակի և անուղղակի կերպով «Մարտի 1»-ի առանձին դրվագների մեղավորությունը բարդել հանգուցյալ պաշտոնյաների վրա՝ քաջ գիտակցելով, որ իրենց խոսքերը չեն հերքվի:
Պատահական չէ, որ այս առումով ակնարկների պակաս չկա ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի, այն ժամանակ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի հասցեին: Բացի այդ, թիրախում է նաև պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որ արձակել էր 0038 հույժ գաղտնի հրամանը. նախկին նախարարը, որ հիմա հետախուզվում է, նաև ՌԴ քաղաքացիություն ունի, այժմ էլ ՌԴ-ում է: Եվ նրա անունը հնչեցնողները գիտակցում են, որ ՌԴ-ն չի հանձնի Մ. Հարությունյանին, այնպես որ՝ ամեն ինչ կարելի է բարդել այլոց վրա»,-գրում է «Ժողովուրդ» թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: