Կանադայում հեղեղումների պատճառով ավելի քան 12 հազար մարդ տարհանվել է
Կանադայում գետերը վարարել են, ինչի պատճառով ավելի քան 12 հազար մարդ երկրի արևելյան հատվածում տարհանվել է: Այս մասին հայտնում է 360tv.ru-ն՝ հղում անելով CTV News-ին:
Ըստ աղբյուրի՝ հեղեղումները տեղի են ունեցել Քվեբեկում, Օնտարիոյում և Նյու Բրանսուիկում:
Նշվում է, որ գետերի հեղեղումների պատճառով միայն Քվեբեկում տուժել է 6704 տուն, իսկ 3483-ը շրջապատվել է ջրով: Ավելի քան 10 հազար մարդ էլ ստիպված լքել են իրենց տները:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին