Սանասարյան. 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել
Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը երեկվա ասուլիսում հնչեցրած հարցը շրջանցելուց հետո, որոշել է այսօր ֆեյսբուքյան իր էջով պատասխանել։
Հիշեցնենք, հարցը կոստյումի մասին էր, որը, ըստ լրագրողի, 3 մլն դրամ արժեր։
«Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։
Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան