Վարդան Մինասյան. Փյունիկում խաղաոճի փոփոխություն եմ նկատում
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
Առաջիկա խաղում ոչ-ոքին՝ ձեռնտու հաշիվ լինելու մասին
«Անկեղծ ասած, այս կարծիքը չեմ կիսում, քանի որ ցանկացած խաղում մեր նպատակը հաղթելն է, իսկ ստացվում է, թե ոչ՝ սա արդեն հարցի մեկ այլ կողմն է: Մենք երբեք դուրս չենք գալիս դաշտ այն մտքով, որ ոչ-ոքի խաղի արդյունքը կարող է ավելի ձեռնտու լինել:
Դեռ վեց խաղ կա և շատ բան կարող է փոխվել: Հստակ կարող եմ ասել, որ մենք նույն նպատակասլացությամբ ենք խաղալու ինչպես նախորդ խաղերում»:
Արտասահմանցի մարզիչների՝ Բարձրագույն խմբում աշխատելու մասին
«Կարող եմ ասել միայն մեկ բան, որ ցանկացած ակումբում նման որոշումներ կայացնում է ակումբի ղեկավարը: Նա է ընտրում իր թիմի փիլիոսփայությունը, և ըստ դրա էլ կատարում մարզչի ընտրությունը, քանի որ հենց ինքն է ֆինանսավորում ակումբը: Ուրիշ բան է, որ այդ հարցում ղեկավարին օգնում են ակումբի տեխնիկական և սպորտային տնօրենները, բայց թե որ մարզչին կհրավիրեն թիմ՝ իրենց անձնական որոշումն է: Ինչ վերաբերվում է «Փյունիկ»-ին, մի բան կարող եմ միայն ասել, որ խաղաոճի փոփոխություն եմ նկատում»,- ասել է Մինասյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա