Գաթան, քյալան ու հարիսան՝ National Geographic-ի «մենյուում»
«National Geographic»-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է 9 ուտեստ, որոնք պետք է փորձել Հայաստանում։
«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չեն, նաև քյալանն է, գաթան, ինչպես նաև շատ այլ ուտելիքներ, որոնց մասին հնարավոր է՝ չեք էլ լսել որևէ այլ տեղ։ Ուտելիքն այստեղ պատրաստում են ոչ միայն ֆանտազիայով, այլև հոգով։ Դրանում կհամոզվեք Երևանի ու հանրապետության մյուս քաղաքների ցանկացած ռեստորանում»,-նշում է աղբյուրը։
Նա ներկայացրել է այն ուտեստները, որոնք պետք է անպայման համտեսել Երևանում՝ հարիսան, ժենգյալով հաց, գաթա, խափամա, տոլմա, քյալա, բաստուրմայով ձվածեղ, խաշ ու ավելուկով սուպ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին