Հանրահայտ Cirque du Soleil-ը Սաուդյան Արաբիայում «պահպանողական» կոստյումներով հանդես կգա
Համաշխարհային ճանաչում ունեցող կանադական Cirque du Soleil կրկեսն առաջին անգամ նոյեմբերին հյուրախաղերով հանդես է գալու Սաուդյան Արաբիայում և դրա համար կպատրաստի հատուկ «պահպանողական» կոստյումներ։ Ռիա նովոստիին հայտնել է կրկեսի ներկայացուցիչ Զեֆ Գոնսալեսը։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի մի քանի քաղաքում վեց շաբաթում ավելի քան 45 ելույթ է նախատեսված։
«Սա կրկեսի առաջին հյուրախաղերն են այդ երկրում։ Ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք գիմնաստների և ակրոբատների կոստյումները փակ անել՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները»,- ասել է Գոնսալեսը։
Նրա խոսքով, Քաթարում հյուրախաղերից առաջ նախ հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, արդյոք համապատասխանում է երկրում գործող նոմերին։
«Հանձնաժողովի խորհրդով մենք շոուում մասնակցություն ունեցող աղջիկների կոստյումներում փոփոխություններ էինք մտցրել։ Նրանք կիսաշրջազգեստների տակից լասինա էին հագել»,- ասել էր կրկեսի ներկայացուցիչը։
2018 թ. Սաուդյան Արաբիայի հասարակական կյանքում, որը համարում է աշխարհում ամենապահպանողական երկրներից մեկը, մի շարք փոփոխություններ են եղել։ Մասնավորապես, երկրում բացվել են կինոթատրոններ, թույլ են տվել անցկացնել համերգներ, տոնավաճառներ և փառատոներ մեծ թվով հանդիսատեսի մասնակցությամբ, այդ թվում նաև կանանց։ Սաուդյան Արաբիայում սկսել են համերգներով հանդես գալ հանրահայտ արաբական և համաշխարհային երգիչներ և խմբեր։