Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0,65%-ով՝ հասնելով բարելի համար 71,59 դոլարի:
Թեթև տեսակի WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն էլ նվազել է 1,03%-ով՝ կազմելով 63,25 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին