
Հայաստանում աշխատանք է փնտրում մոտ 82 հազար մարդ
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 81 914 մարդ։
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2018-ի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 4 տոկոսով։ Աշխատանք փնտրողների թվում առավել շատ են կանայք ՝ 54 211։
Շիրակում աշխատանք է փնտրում 15 հազար 451 մարդ, Երևանում՝ 12 562, Լոռիում՝ 9 582, Կոտայքում՝ 9 301։
Աշխատանք փնտրողներից 64 618-ը գործազուրկ են, նրանցից 43 108-ը կանայք են։ Նախորդ տարվա համեմատ հանրապետությունում գործազուրկների թիվը նվազել է 7.4 տոկոսով։
Գործազրկության ամենաբարձր մակարդակը Շիրակում է։ Այստեղ, ըստ ԱՎԿ-ի, աշխատանք չունի 11 968 մարդ։ Շիրակին այս առումով հաջորդում են Լոռին ու Երևանը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին