ԱՍԱԼԱ-ի անդամ Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Հայաստան
Նորագույն ազգային ազատագրական պայքարի կարապետ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր՝ հերոս Գուրգեն Յանիկյանի մասունքներն արդեն Երևան են բերվել: Ազգային հերոսի վերջին հանգստավայրը, բնականաբար, լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է հերոսի խորհրդանշական տապանաքարը:
Հայկական ժողովրդային շարժման երևանյան գրասենյակից հայտնում են. «Այսպիսով սկիզբ է դրվում, աշխարհի տարբեր երկրներում հայության իրավունքների պաշտպանության համար պայքարած և զոհված ազատամարտիկների մասունքների տեղափոխումը Մայր Հայաստան:
Հերոսի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։
Այս առիթով Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակի կողմից առաջիկա օրերին հրապարակվելու են լրացուցիչ տեղեկություններ:
Հայ ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում ( Արևմտյան Հայաստան): Հայոց ցեղասպանության ականատես Յանիկյանը այդ մեծ ցավը սրտում պահեց մինչև 1973 թ. հունվարի 27-ը, երբ 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում, գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին, սփյուռքացած հայությանը ցույց տալով ազատագրական պայքարի գործնական ուղին, որի հետևանքով հայկական անտեսված դատը վերածվեց իր իրավունքների համար մարտնչող արժանապատիվ պայքարի ելած ժողովրդի պահանջատիրության։
Յանիկյանը իր պատմական քայլը կատարելուց հետո ինքնակամ ներկայացավ ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում խիզախորեն պաշտպանեց հայոց ոտնահարված իրավունքների հարցը։ Հերոսը 1973թ․-ի հունիս 2-ին ցմահ բանտարկության դատապարտվեց։ 1984-ի փետրվարի 10-ին, վատառողջ և ֆիզիկապես տկարացած բանտից փոխադրվեց հիվանդանոց և 17 օր հետո, փետրվարի 27-ին մահացավ հիվանդանոցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին