Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել
Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ ՊՆ խոսնակի՝ պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն է, դրական դինամիկայով։
Հիշեցնենք, որ 1987 թ-ին ծնված պայմանագրային զինծառայողը վիրավորվել է ապրիլի 30-ին Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ՝ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցների հետևանքով:
Նշենք նաև, որ ապրիլի 29-ին , ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է նաև Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցու գնդակից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
- Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
- Ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին