Ֆեյսբուքը նոր տեսք կունենա
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկեբերգը ներկայացրել է կայքի թարմացված դիզայնն ու սոցկայքի առաջարկությունները, որը ստացել է FB5 անվանումը։ kommersant.ru-ի հաղորդմամբ, գրաֆիկական փոփոխությունների արդյունքում կապույտ վերնամասը չի լինելու, ավելի թեթև երանգներ են լինելու։
«Ֆեյսբուքի համար նոր դիզայնը կլինի ավելի դյուրին ու արագ»,- ասել է Ցուկերբերգը։
Փոխվելու է նաև հայեցակարգը՝ Ֆեյսբուքը ավելի շատ «գաղտնիության վրա հիմնված» սոցիալական հարթություն է կառուցում:
Messenger-ում կլինեն մի քանի նոր ֆունկցիաներ, որը կօգնի մարդկանց միջև ավելի սերտ կապ հաստատել։ Մի քանի փոփոխություններ կլինեն նաև WhatsApp –ում և Instagram-ում։
Փոփոխություններն առաջիկա մի քանի ամիսներին կհայտնվեն։
We just announced a fresh, new design for Facebook that makes communities as central as friends. FB5 is simpler, faster, more immersive and makes it easier to find what you're looking for and get to your most-used features. #f82019 pic.twitter.com/YWIGEnpO4M
— Facebook (@facebook) April 30, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան