Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը առանց նրանց շահերը պաշտպանող կառույցի. Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր Գորիս քաղաքում իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Աշխատանքի օրվան ու դրա հետ կապված բազմաթիվ շնորհավորանքներին։
«Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը բազմաթիվ շնորհավորանքներ եմ տեսնում, տեքստեր, լոզունգներ, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն իրականում շատ խնդիրներ կան:
Մենք նախընտրական խոստում էինք տվել, որ աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու առաջարկով հանդես կգանք։ Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, չեն հրամանագրում, արտաժամյա աշխատեցնում են, ավելին՝ աշխատեցնում են վատ պայմաններում։ Այսօր որևէ մարմին չկա, որը հսկողություն կիրականացնի ու կպաշտպանի աշխատողների շահերը։
Մեր երկրում աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ մարդիկ կան 60-80 հազար դրամ են ստանում, բայց նրանց իրավունքների խախտման դեպքում առաջինը հորդորում են դիմել դատարան:
Ինչ լինում է, ասում են՝ դիմի դատարան, բայց աշխատողն ինչպե՞ս դիմի դատարան, եթե 60 հազար դրամ է ստանում։ Մենք առաջարկել էինք, որ կառավարությունը վերստեղծի նախկինում փակված Աշխատանքի պետական տեսչությունը, որը կիրականացնի պետության պոզիտիվ պարտականությունը՝ պաշտպանելով աշխատողների իրավունքները։
Հիմա պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը։ Կառավարությունը մերժել է այդ առաջարկը»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսմեկյան երթ. Պահանջում են լավ ապագա ու ապահովված այսօր
- Ջանքեր չենք խնայելու, որպեսզի Հայաստանը լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր. Վարչապետ
- Հայաստանում աշխատանք է փնտրում մոտ 82 հազար մարդ
- Աշխատանքը եղել է և շարունակում է մնալ մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին. ՀՅԴ
- Աշխատատեղերի ստեղծումը այսուհետ ևս կլինի առաջնահերթությունների շարքում. Արցախի նախագահ
- Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան