Մոսկվայում մայիսմեկյան երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ
Մոսկվայի Կարմիր հրապարակում ավելի քան 100 հազար մարդ մասնակցում է մայիսմեկյան երթին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչությանը:
Արհմիությունների մոսկովյան ֆեդերացիայի կողմից կազմակերպված տոնական երթը գլխավորել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը, Արհմիությունների մոսկովյան ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Անտոնցևը:
Բազմաթիվ երկրներում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: