Կիրկորովը սպառնացել է լքել «Եվրատեսիլը»
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Ռոսսիա 1» հեռուսալիքի եթերով հայտնել է այն պայմանը, որի դեպքում կհրաժարվի «Եվրատեսիլ» մրցույթի հետ ցանկացած համագործակցությունից։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։ Նրա խոսքով, 2016 թ. Սերգեյ Լազարևը պարտվել է «Եվրատեսիլում» «քաղաքական նյուանսների» պատճառով։ Կիրկորովն ասել է, որ կհեռանա մրցույթի ասպարեզից, եթե նմանատիպ իրավիճակ կրկնվի։
Երգիչն ընդգծել է, որ այդ ժամանակ շատ երկրների ժյուրիի անդամները սկզբունքորեն Ռուսաստանին միավոր չէին տվել։ Սերգեյ Լազարևը 2016-ին զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։
Լազարևը կատարելու է Scream երգը, որը գրվել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի կողմից՝ հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսի համահեղինակությամբ:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կայանալու է Թել Ավիվում մայիսի 14-18-ին։ Մասնակցելու է 41 երկիր։ Հայաստանը ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Թել Ավիվում կառուցում են «Եվրատեսիլի» ամենամեծ գյուղը
- Վերկա Սերդյուչկան ելույթ կունենա «Եվրատեսիլում»
- «Եվրատեսիլը» ԱՄՆ-ում չեն ցուցադրի
- Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը
- Սրբուկը ելույթ է ունենալու առաջինը
- Մադոննան կերգի «Եվրատեսիլում» միլիոն դոլարով
- Եվրատեսիլ-2019․ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի տեսահոլովակը` «Walking Out»
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան