Զելենսկու կին․ Վլադիմիրը պատրաստ չէ զիջումների գնալ ագրեսորին
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ չէ զիջումների գնալ Ռուսաստանին: Այս մասին Daily Beast-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան:
«Հնարավոր չէ սկսել զրոյից: Չեմ կարծում, որ մոտ ապագայում տեղի կունենան ուղիղ երկկողմ բանակցություններ...։ Վլադիմիրը պատրաստ չէ զիջումների գնալ ագրեսորին, բայց նա պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ միջազգային առաջնորդների ներկայությամբ», - ասել է Զելենկայան` պատասխանելով Ուկրաինայի նոր նախագահի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին:
Նա նաև կոչ է արել Ռուսաստանին՝ ուկրաինացիներին «չհրապուրել» իրենց անձնագրերով:
«Ես խորհուրդ չէի տա ռուսաստանյան իշխանություններին ժամանակ ծախսել՝ ռուսական անձնագրերով ուկրաինացիներին հրապուրելու վրա: Ուկրաինացիներն ազատ մարդիկ են՝ ազատ, անկախ, ինքնիշխան ու անբաժանելի երկրում: Ուկրաինական քաղաքացիությունը նշանակում է ազատություն, արժանապատվություն և պատիվ», - ասել է Զելենսկայան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին խոստացել էր Ուկրաինայի անձնագրեր տրամադրել «բոլոր ազգերի ներկայացուցիչներին, որոնք տառապում են ավտորիտար և կոռումպացված ռեժիմներից, և առաջին հերթին ռուսներին, ովքեր այսօր ամենից շատն են տառապում»։ Պուտինը, ի պատասխան, նշել էր, որ ռուսներն ու ուկրաինացիները միայն կշահեն, եթե լինի միասնական քաղաքացիություն։ Պուտինը նաև հիշեցրել է, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են։ Զելենսկին իր այդ հայտարարությամբ պատասխանել էր Պուտնին, որը պարզեցրել է Դոնբասի բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերումը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ քաղաքացիներին անձնագիր տրամադրելու հայտարարությանը
- Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկում