«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը «որդեգրել է» «Իմ քայլի» որոշ պատգամավորների
«Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լեզու գտնել ոչ միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Նա չափազանց ուշադիր և հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ:
Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության առավել երևացող պատգամավորներին: Վերջիններս հնարավորություն ունեն երեկոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող բրենդային հագուստի խանութ և ընտրել «Ջիլի», «Ջեյնա» և այլ հայտնի ընկերությունների արտադրանք: Բնականաբար, վճարումները կատարում է որդեգիր Ալեքսանյանը»,-գրում է «Ժամանակ» թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: