Աշխատանքը եղել է և շարունակում է մնալ մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է տարածել Մայիսի 1-ի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ:
Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով հայրենիք և պետականություն է կերտել:
Աշխատանքը եղել է և շարունակում է մնալ մեր համազգային բարօրրության և մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին: Միայն համառ և հետևողական աշխատանքով է կարելի հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել շոշափելի արդյունքների:
Խիստ առանցքային է պետականության դերը քաղաքացիների համար արժանապատիվ զբաղվածություն ապահովելու գործում: Աշխատանքի արժևորումը՝ արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական և տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը:
ՀՅԴ-ն կարևորում է սոցիալական արդարությունը, տնտեսական զարգացումը, հանրային արդյունքի արդար բաշխումը և համոզված է, որ սա է արժանապատիվ քաղաքացի, ազատ, արդար և համերաշխ հասարակություն կերտելու ուղին:
Սիրելի հայրենակիցներ,
Մաղթում ենք լավատեսություն՝ համոզված լինելով, որ մեր միասնական ջանքերը կարող են մոտեցնել բոլորիս համար ցանկալի այն ժամանակը, երբ յուրաքանչյուր հայի ընտանիքում մայիսի 1-ը իրապես կնշվի որպես Աշխատավորի և Աշխատանքի տոն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին