Որ երկրներին թույլ կտան մասնակցել Սիրիայի հետպատերազմյան վերակառուցմանը
Միայն այն երկրներին, որոնք օգնել են Սիրիային հակամարտության տարիներին, թույլ կտան մասնակցել երկրի հետպատերազմյան վերակառուցումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական և լրատվամիջոցների հարցերով խորհրդական Բուսեյն Շաբանը։ Նա հույս է հայտնել, որ Չինաստանը, Իրանն ու Ռուսաստանը կլինեն այդ գործընթացի հիմնական մասնակիցների մեջ։
«Մեր նախագահ Ասադը հայտարարել է, որ երկրները, որոնք պատերազմի ժամանակ մեր դեմ են կռվել, չեն մասնակցի վերականգնմանը։ Միայն երկրները, որոնք օգնել են մեզ և պատերազմի ժամանակ բարեկամանական հարաբերություններ են ունեցել, կլինեն երկրի վերականգնման ընթացքում մեր գործընկերները»,- հայտարարել է նա։
Սիրիացի պաշտոնյան ընդգծել է, որ նախքան լիարժեք վերականգնման գործընթացը սկսելը, նախ և առաջ անհրաժեշտ է ազատել երկրի մնացած մասը ահաբեկիչներից։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի իշխանությունները Պալմիրայում վերականգնում են ենթակառուցվածքները
- Սիրիացի նախարար. Երկրում պատերազմը մոտ է ավարտին
- Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք են ականազերծել
- Մի քանի օրվա մեջ Սիրիա է վերադարձել 1472 փախստական
- Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում
- Սիրիայի 8 տարվա պատերազմում զոհերի թիվը հասել է 370 հազարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան