Փարիզում ավելի քան 165 դեղին ժիլետներն են ձերբակալվել
Մայիսմեկյան երթի ու ցույցերի ընթացքում Փարիզում ավելի քան 165 դեղին ժիլետներ են ձերբակալվել։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ հերթական ակցիան ավարտվել է իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներով։ Ցույցի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ շշեր են նետել ու պայթուցիկներ, ի պատասխան ոստիկաններն արցունքաբեր գազ են բաց թողել։
Փարիզի ոստիկանությունը ավելի քան 9 հազար ստուգում է իրականացրել։ Անկարգությունների դեմ պայքարում ներգրավվել է ավելի քան 7400 ոստիկան։
Նշվում է, որ ցույցին մասնակցել է 23 հազար դեղին ժիլետ։
Հարակից հրապարակումներ`
- «Դեղին ժիլետները» 24-րդ բողոքի ակցիան են սկսել
- Փարիզում արգելել են «դեղին բաճկոններին» ակցիա անցկացնել Նոտղը Դամի մոտ
- Մակրոնն այսօր ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
- «Դեղին բաճկոնները» անկարգություններ են կազմակերպել Բրյուսելում
- Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին
- Ֆրանսիան արգելում է «դեղին ժիլետների» ակցիաները