Կենդանաբանական այգու սեզոնի բացումը սկսվեց տնօրենի հրաժարականի պահանջով
Երևանի կենդանաբանական այգու սեզոնի բացմանը զուգահեռ այգու դիմաց ներկա և նախկին աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ նույն պահանջով, որ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարական ներկայացնի։
Հավաքվածների խոսքով՝ 2011թ-ին տնօրեն նշանակված Ռուբեն Խաչատրյանն այգին տանում է կործանման։ Նրանց խոսքով՝ Խաչատրյանի տնօրեն լինելուց ի վեր ավելացել է կենդանիների անկման թիվը:
Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի շարք կենդանիների անկման փաստով գործերն այդպես էլ հարցականի տակ են մնացել։
Մասնակիցները նշեցին, որ իրենք պահանջում են կառավարման խորհուրդ ստեղծել և տնօրենի ընտրություն անցկացնել։
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից ստեղծված ուսումնասիրությունների խմբին, մասնակիցներից մեկն ասաց,. «Նոյեմբեր ամսին, երբ ստեղծվեց խումբը, հանդիպում եղավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ապա հայտարարություն եղավ, թե երկարատև աշխատանք է ակնկալվում։ Քաղաքապետարանը միակողմանի է լսում, լսում են միայն Ռուբեն Խաչատրյանին»։
Ակցիայի մասնակիցներից այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ տնօրենը մասնագետ չէ, կենդանիներից ու այգուց էլ ոչինչ չի հասկանում:
«Պահանջում ենք Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը: Ես չեմ հասկանում՝ քաղաքապետարանն ի՞նչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ, որն ընդհանրապես կապ չունի կենդանաբանական այգու և բնության հետ: Նա, չլինելով մասնագետ, մինչև անգամ մասնագետների հետ էլ չի կարողանում աշխատել: Երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցներին դուրս հանեց աշխատանքից: Ով բարձրաձայնում է խնդիրները, հաջորդ օրը ծանուցումով դուրս է գալիս աշխատանքից»,- ասաց նա:
Աշխատակիցներից մեկն էլ հավելեց, որ ընդհանուր առմամբ նրա պաշտոնավարման ընթացքում 80 աշխատակից է հեռացվել այգուց։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենդանաբանական այգում սատկել է Բենգալյան վագրը
- Բողոքի ակցիա. Կենդանաբանական այգում վերջին կենդանիներն են մահանում, գյուղի բադեր են բերում ցուցադրում
- Բինգոյի բուժման համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը
- Կենդանաբանական այգուց վստահեցնում են՝ աշխատակիցներն ազատվել են մինչ այսօրվա ակցիան
- Բողոքի ակցիա Երևանի կենդանաբանական այգու դիմաց
- Կենդանաբանական այգին անմիջապես պետք է փակվի, մինչև գտնեն մեղավորներին. Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան