Հայկական ժամացույցների արտադրությունն աճել է
Հայաստանում 2019 թվականի հունվար-փետրվարին աճել է հայկական ժամացույցների արտադրությունը:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 1 335 ժամացույց, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատված համեմատ աճել է 1.6 անգամ:
Նշենք, որ 2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 827 ժամացույց:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում նշված ժամանակահատվածում նվազել է էլեկտրական հաշվիչների արտադրությունը: Մասնավորապես, այս տարվա հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 10 հազար 307 հատ էլեկտրական հաշվիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 22.6%-ով:
Նշենք, որ 2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 13 հազար 324 հատ հաշվիչ: