«Մեղեդի Նոտր-Դամին» խորագրով ֆրանսիական երաժշտության երեկո
Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի կունենա «Մեղեդի Նոտր-Դամին» խորագրով ֆրանսիական երաժշտության երեկոն: Այն իրականացվում է թատրոնի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ:
Համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի արտիստները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է Լևոն Ջավադյան, նախագծի հեղինակն ու կազմակերպիչը, ֆրանսերեն լեզվի մասնագետ՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան: Դաշնակահարներներն են՝ Հասմիկ Անտանյան, Լին Կաո, Լևոն Ջավադյան: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, մուտքն ազատ է:
Ծրագրում. Գ. Մեյերբեր- Պաժի կավատինան «Գուգենոտներ» օպերայից /Անուշ Մարտիրոսյան/, Ժ. Բիզե- Ժոզեի արիան «Կարմեն» օպերայից /Տիգրան Հակոբյան/, Ժ. Մասսնե- Մանոնի արիան «Մանոն Լեսկո» օպերայից /Մարիաննա Մարտիրոսյան/, Ժ. Մասսնե- Դե Գրիեի արիան «Մանոն Լեսկո» օպերայից /Հովհաննես Անդրեասյան/, Պ. Վիարդո- «Այլուլի» /Իրինա Զաքյան/, Մ. Ռավել- «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» /Լևոն Ջավադյան/, Ջ. Բիզե- «Սեգիդիլիա» «Կարմեն» օպերայից /Անուշ Մարտիրոսյան/, Ժ. Մասսնե- Շիմենայի արիան «Սիդ» օպերայից /Էլեն Եղիազարյան/, Ժ. Մասսնե- Մանոնի և Դե Գրիեի դուետը «Մանոն Լեսկո» օպերայից /Մարիաննա Մարտիրոսյան, Հովհաննես Անդրեասյան/, Շ. Գունո- Վալենտինի արիան «Ֆաուստ» օպերայից /Նավասարդ Հակոբյան/, Ժ. Մասսնե- Շարլոտտայի արիան «Վերտեր» օպերայից /Բելլա Ամարյան/, Լ. Դելիբ- «Կադիքսի աղջիկները» /Նունե Գրիգորյան/, Ժ. Օֆֆենբախ- Բարկարոլա «Հոֆմանի հեքիաթները» օպերայից /Սերինե-Լյուբա Թաթևոսյան, Բելլա Ամարյան/: Դաշնակահարներներն են Հասմիկ Անտանյան, Լին Կաո, Լևոն Ջավադյան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան