«ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում». բողոքի ակցիա՝ Աժ բակում
Այսօր «ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնություննը ակցիա է իրականացրել ԱԺ բակում՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման:
Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում ակցիայից լուսանկարներ է հրապարակել և տեղեկացրել. «Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով:
ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:
«Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետ կանչմանը և նոր, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը: Ընտրողների ձայների 70%-ը ստացած ուժն իրավունք չունի հարվածել այդ նույն մեծամասնությանը:
Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով: Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի` մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Բաց նամակ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին
- Գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը. ՊԵԿ նախագահ
- Տարօրինակ ոչինչ չեմ տեսնում, որ վեց ամիս շարունակ բերում ենք նույն հիմնավորումները. փոխնախարար
- Միկրոբիզնեսն ու դրա հնարավորությունները՝ Փաշինյանի ներկայացմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա