ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը միջազգային մրցանակ է ստացել
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «SAP QUALITY AWARDS 2019» միջազգային մրցանակաբաշխության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել «ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ» անվանակարգում:
Բանկից տեղեկանում ենք, որ մրցանակը շնորհվել է բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մարդկային ռեսուրսների կառավարման SAP SuccessFactors համակարգի հաջող տեղայնացման և արդյունավետ կիրառման համար:
«Այս մրցանակն արդեն երկրորդն է, որը բանկը ստանում է SAP SuccessFactors համակարգի ներդրման, տեղայնացման և արդյունավետ կառավարման համար: Համոզված ենք, որ բանկի թվայնացման արդյունքում հետագայում էլ օգտագործելով SAP ընկերության լուծումները, գրանցելու ենք նորանոր հաջողություններ»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Օրեր առաջ մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում բանկը հաղթող էր ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏԱԳՐԻԿՈԼ Բանկը թվայնացման լայնածավալ գործընթացը մեկնարկել է 2018 թվականին՝ կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ համագործակցության շնորհիվ: Բանկի ամբողջական թվայնացումը նպաստելու է նաև հաճախորդների պահանջմունքներին արագ արձագանքելուն, ինչպես նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թվով 60-րդ մասնաճյուղը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում
- Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
- Վերագործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Կոմիտաս» մասնաճյուղը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից
- ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղվի 17 միլիոն ԱՄՆ դոլար. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում