«Հակասթրեսային» շներ՝ լոնդոնյան համալսարանում
Լոնդոնի հյուսիսում Միդլսեքս համալսարանի աշխատակիցները լաբրադոր ցեղատեսակի հինգ շան են ձեռք բերել, որոնք օգնում են ուսանողներին քննություններից առաջ հաղթահարել վախը։ Շները պաշտոնապես ընդունվել են համալսարանի աշխատակազմ։ Վեստի.ռու-ն, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ հասել են սպասված արդյունքի։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ուսանողների մոտ սթրեսի աստիճանը շների հայտնվելուց հետո զգալիորեն նվազել է։
Նախքան համալսարանում աշխատելը, լաբրադորներն անցել են հատուկ դասընթացներ, արդյունքում նրանք դարձել են ավելի ընկերասեր։
Մեծ Բրիտանիայի կրթության նախարարն աջակցել է Բուկինգեմյան համալսարանի ռեկտորի գաղափարը, որ ամեն դպրոցում և համալսարանում պետք է լինի գոնե մեկ «հակասթրեսային» շուն։