Մանվել Գրիգորյանի կին. Հերոսը չի սողում
«Հերոսը չի սողում, ու եթե իրենց թվում է՝ պետք է չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավ ա թող իրանք գնան»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությունից հետո լրագրողներին ասաց նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը արձաքանգելով դատախազի այն հայտարարությանը, որ պաշտպանական կողմն ասում է, թե Մ․ Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է, բայց շատ առողջ մարդու նման դուրս եկավ ՔԿՀ-ից։
Լրագրողի դիտարկմանը, թե հերոսի բնակարանից մեծ քանկությամբ զենք են հայտնաբերել, Ն. Ամիրյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում։ Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում»:
Նա ընդգծեց, որ զենք-զինամթերքը բոլորը օրինական են:
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին նույնպես մեղադրանք է առաջադրված։ Մեղադրանական եզրակացության համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազ. Ասում են Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է, բայց շատ առողջ մարդու նման դուրս եկավ ՔԿՀ-ից (ավելացված)
- Դատական նիստը չհետաձգվեց Մանվել Գրիգորյանի ներկայությունը ապահովելու համար
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը՝ մայիսի 2-ին
- Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է
- Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
- Մանվել Գրիգորյանի և կնոջ գործն արդեն դատարանում է
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով ազատված է եղել պաշտոնից
- Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- Մանվել Գրիգորյանի գործով մինչև մարտի 11-ը կողմերին ժամանակ է տրվել
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
- Թալանել են Մանվել Գրիգորյանի որդու առանձնատունը