Ռոնալդուն ձեռք է բերել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, որը հանդես է գալիս իտալական «Յուվենտուս» ակումբում և Պորտուգալիայի հավաքականում, դարձել է աշխարհում ամենաթանկ ավտոմեքենայի տերը՝ Bugatti La Voiture Noir։ 360tv.ru-ի հաղորդմամբ, գրել է La Stampa-ը։
Նա մեքենայի համար վճարել է 11 միլիոն եվրո, որը կազմում է տարեկան աշխատավարձի մեկ երրորդը (Ռոնալդուն տարեկան ստանում է 30 միլիոն եվրո)։
Նոր մեքենան ներկայացվել է Ժնևի ավտոսալոնում։ Այդ պահին Bugatti La Voiture Noir-ին միայն մեկ օրինակով է եղել։ Աշխարհում ամենաթանկ մեքենան ունի 1500-ուժեղ շարժիչ W16, կարող է մեկ ժամում 420 կիլոմետր անցնել։
Բայց և այնպես Ռոնալդուն կարող է նստել նոր մեքենայի ղեկին միայն երկու տարուց, մինչ այդ պահն իրականացվելու է կարգաբերում։
After a grandiose premiere at the Geneva Motor Show, Bugatti Président Stephan Winkelmann presented ‘La Voiture Noire’ to an exclusive clientele in Dubai. #Bugatti #BugattiDubai #BugattiUAE #AlHabtoorMotors #UAE #Dubai #LaVoitureNoire #Bugatti110Ans #StephanWinkelman pic.twitter.com/Rvm6KkoYLe
— Bugatti (@Bugatti) April 1, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա