ՍԴ դատավորի թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել 3 անձ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այս պահի դրությամբ դիմել է 3 թեկնածու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից. «Այս պահի դրությամբ դիմել են Հովհաննես Վարդգեսի Հովհաննիսյանը, Մարտին Անդրանիկի Մանուկյանը և Արմեն Գոգոլի Ներսիսյանը»,-ասաց նա:
Դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը կլրանա վաղը` մայիսի 3-ին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։
Դրանից հետո՝ ապրիլի 18-ին, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր կարգադրություն՝ ՍԴ դատավորի նոր ընտրության մասին. «Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչև ս. թ. մայիսի 3-ը՝ ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող փաստաթղթերը։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու վերաբերյալ
- Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել
- Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
- Զեկույց. ՍԴ դատավոր ընտրելու գործընթացի նկատմամբ քաղաքական ազդեցությունների բարձր մակարդակ կա
- ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի գաղտնի քվեարկությունը
- Երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել. ՍԴ դատավորի թեկնածու
- Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում