Արամ Առաջինը մշտապես կապի մեջ է Վենեսուելայի հայ գաղութի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մշտապես կապի մեջ է Վենեսուելայի հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Վահրիճ Վրդ. Ղարախանյանի հետ՝ կապված այդ երկրում տեղի ունեցած իրադարաձությունների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի կայքից։
«Հայր սուրբը Նորին Սրբությանը ներկայացրել է երկրում տիրող տիրավիճակը։ Բնականաբար, հայ համայնքն անմիջական աղերս չունի տեղի ունեցող ցույցների հետ և այնտեղ բնակվող հայերն ապահով են, որոշներն իրենց տներում են մնում, որոշները՝ եկեղեցում։ Հայր սուրբը վստահեցրել է, որ մշտապես կապի մեջ է այնտեղ բնակվող հայերի հետ։
Արամ Առաջինն իր ամբողջական զորակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել ցանկացած պահի և ցանկացած պարագայում օժանադակելու Վենեսուելայում բնակվող հայերին»։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է Վենեսուելայում իրավիճակի նոր շրջադարձի մասին
- Վենեսուելայում անջատված է ինտերնետը
- Reuters. Վենեսուելան արտասահմանում 8 տոննա ոսկի կվաճառի
- Վենեսուելան կրկին մնացել է առանց էլէներգիայի
- Վենեսուելայի ընդդիմությունը գրավել է ԱՄՆ-ում երկրի դիվանագիտական առաքելությունները
- Թրամփը մտածում է Վենեսուելա զորք ուղարկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին