Օբաման լինելու է Թրամփի մասին սերիալի պրոդյուսերը
Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա կնոջը՝ Միշեին, հայտարարել են Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի հիման վրա սերիալի նկարահանման մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է Variety-ը։
Գիրքը նվիրված է Օբամայի վարչակազմից նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անցմանը։ Այն հարցազրույցների հավաքածու է, որոնք վերցված են Սպիտակ տան պաշտոնյաներից։
Օբաման ասել է, որ այս ստեղծագործություններից յուրաքնաչյուրը ոչ միայն զվարճացնելու են, նաև «լուսավորելու, կապելու և ոգեշնչելու մեզ բոլորիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան