Տնտեսություն 18:11 02/05/2019 Հայաստան

Արա Սարգսյան. Հնարավոր չէ պատկերացնել բիզնեսի զարգացումն առանց վարկերի

«Չեմ կարծում, որ հայաստանյան տնտեսությունը գերվարկավորված է»,-PanARMENIAN.Net - ի հետ հարցազրույցում ասել է «Ամերիաբանկ» ընկերության ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման ծառայության Ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը։

Հարցազրույցը՝ ստորև։

Հարց-Պրն. Սարգսյա՛ն, Ամերիաբանկը միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավում է զգալի ծավալով ֆինանսական միջոցներ. ինչի՞ մասին է դա վկայում` Բանկի նկատմամբ վստահության բարձր մակարդակի՞, թե՞ պարզապես փոխշահավետ համագործակցության:

Պատասխան-Ցանկացած գործարքի հիմքում միշտ էլ գործարքի փոխշահավետությունն է: Միևնույն ժամանակ, անկախ առևտրային պայմաններից, շատ կարևոր է նաև այն, թե ներդրողներն ու վարկատուները որքանով են վստահում մեզ և հավատում մեր հաջողության պատմությանը: 2008թ-ից ի վեր մենք միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել ենք ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ միջոցների նշված ծավալը և մեր միջազգային գործընկերների թիվը Ամերիաբանկի գործունեության, ծրագրերի և դրանց իրականացման միջոցների հանդեպ մեր գործընկերների վստահության լավագույն ապացույցն են: Ի դեպ, նշեմ, որ մենք համագործակցում ենք միջազգային բոլոր առաջատար ֆինանսական հաստատությունների հետ: Մեր հին ու լավ գործընկերներից երկուսը` ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-ն, դարձել են Ամերիաբանկի բաժնետեր` ևս մեկ անգամ հաստատելով վստահության այն մակարդակը, որը ձեռք ենք բերել երկարատև համագործակցության արդյունքում:

Հարց-Հայաստանի տնտեսության վարկունակության վերաբերյալ պարբերաբար 2 իրարամերժ կարծիք է հնչում. մասնագետների մի մասը գտնում է, որ տնտեսությունը խեղդվում է առանց վարկային միջոցների, մինչդեռ մյուս մասը կարծում է, որ տնտեսությունը գերվարկավորված է: Իսկ Դո՞ւք ինչ եք կարծում:

Պատասխան-Նախ և առաջ կցանկանայի նշել, որ Հայաստանում վարկերի հարաբերությունը ՀՆԱ-նկատմամբ կազմում է 45%, ինչը զգալիորեն ավելի ցածր է, քան զարգացած երկրների միևնույն ցուցանիշը: Ահա թե ինչու ես չեմ կարծում, որ հայաստանյան տնտեսությունը գերվարկավորված է: Իհարկե, կարելի է չհամաձայնել նրանց հետ, ովքեր կարծում են, որ բիզնեսին և սպառողներին վարկեր ընդհանրապես պետք չեն, սակայն չկա այնպիսի պատասխան, որը բացարձակապես ճիշտ է բոլոր դեպքերի համար: Հնարավոր չէ պատկերացնել բիզնեսի զարգացումն առանց վարկերի: Շատերի համար վարկը տուն կամ ավտոմեքենա գնելու միակ հնարավոր միջոցն է: Որպես կանոն, այդ վարկերն արդարացնում են իրենց և զգալի օգուտ են բերում մարդկանց: Բացի այդ, սպառողական վարկերը խթանում են նաև սպառողական պահանջարկի, հետևաբար, նաև տնտեսության աճը, ինչը, միանշանակ, դրական գործոն է: Սակայն այս հարցը մեկ այլ կողմ էլ ունի. երբեմն մարդիկ պարտքերի տակ են ընկնում՝ չմտածված և չարդարացված ծախսերի հետևանքով: Որպես կանոն, դա տեղի է ունենում քարտերով վարկային գծի դեպքում: Այս պարագայում, ըստ էության, ավելի ճիշտ է խոսել ֆինանսական գրագիտության ընդհանուր մակարդակը և ֆինանսական կարգապահությունը բարելավելու, այլ ոչ թե տնտեսության գերվարկավորվածության մասին:

Հարց-Յուրաքանչյուր նոր գործարքի և Ամերիաբանկի կապիտալի աճի արդյունքում արտաքին ֆինանսական շուկաների միջոցներն էլ ավելի հասանելի են դառնում ձեզ: Ի՞նչ հնարավորություններ է դա ստեղծում Բանկի հաճախորդների և, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության համար:

Պատասխան-Շատ լավ հարց է: Հանդես գալով ֆինանսական միջնորդի դերում` Ամերիաբանկը միջազգային հաստատություններից ներգրաված միջոցները տրամադրում է վարկառուներին` հավելյալ արժեք ստեղծելով ինչպես տեղական փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության համար: Ամերիաբանկին ամենաբարձր վարկանիշ են շնորհել այնպիսի համաշխարհային վարկանիշային գործակալություններ, ինչպիսիք են Moody`s-ը և S&P-ն: Այս վարկանիշի շնորհիվ կարողանում ենք ստանալ արտարժույթով և ՀՀ դրամով վարկեր ամենաբարենպաստ պայմաններով: Մենք համագործակցում ենք ավելի քան 2 տասնյակ ինստիտուցիոնալ ներդրողների հետ, ինչը թույլ է տալիս ունենալ մեծածախ ֆինանսավորման դիվերսիֆիկացված պորտֆել: Դրա շնորհիվ մեր հաճախորդները, հետևաբար նաև ՀՀ տնտեսությունը, անհրաժեշտ ծավալով և մրցունակ տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորություն ունեն, իսկ տնտեսության առավել հեռանկարային ճյուղերն ու աճի մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունները կարողանում են օգտվել մեր ֆինանսական աջակցությունից:

Հարց-Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը միայն միջոցների ներգրավում չի ենթադրում: Այն թույլ է տալիս կիրառել միջազգային լավագույն փորձը: Այս տեսանկյունից ի՞նչ ազդեցություն է ունեցել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը Ամերիաբանկի վրա:

Պատասխան-Ինստիտուցիոնալ ներդրողների հետ համագործակցությունը միանշանակ շատ ավելին է, քան պարզապես ֆինանսական միջոցների ներգրավումը: Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մեր հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը ձևավորվել է 2 հիմնական գործոնի շնորհիվ. դրանք են կորպորատիվ կառավարման համակարգի շարունակական բարելավումը և ֆինանսական ցուցանիշների որոշակի մակարդակի մշտական ապահովումը: Նշեմ, որ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելը դյուրին չէ, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ է: Այդ համագործակցության տեմպն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են ճիշտ խթաններ և ուղենիշներ: Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձի կիրառումը մեր ԴՆԹ-ի մեջ է, ինչը թույլ է տալիս ապահովել Ամերիաբանկի շարունակական աճն արդեն տասը տարուց ավելի: Տեղական կարգավորող մարմնի հսկողության ներքո աշխատելն ինքնին մեծ պատասխանատվություն է ենթադրում, սակայն կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ բարդ և բազմապրոֆիլ պայմանագրերի շրջանակներում աշխատելը շատ ավելի դժվար է: Համոզված եմ, որ մենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ակտիվ համագործակցության ճիշտ ռազմավարություն ենք ընտրել: Այն շատ կարևոր է մեզ համար և թույլ է տալիս տարբերվել մեր մրցակիցներից, ապահովել կայուն բուֆերային կապիտալ, իրացվելիության բավարար դիրքեր, ունենալ ՀՀՄՍ համապատասխան հաշվետվողականության բարձրակարգ համակարգ: Իսկ այս ամենի հիմքում, իհարկե, մեր Բանկում ներդրված ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման բացառիկ համակարգերն են



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}