Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին
Beeline-ը հայտարարում է vPBX (Վիրտուալ ԱՀԿ) ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր կոնվերգենտ առաջարկի գործարկման մասին։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դառնալով vPBX ծառայության նոր սակագնային փաթեթների բաժանորդ՝ հաճախորդները կարող են մեկ փաթեթով միացնել Beeline-ի ֆիքսված ձայնային կապի և ինտերնետի ծառայությունները և դրանց համար վճարել մեկ հաշվով ու ավելի շահավետ գնով։
«Beeline-ն այժմ Երևանում իրականացնում է ֆիքսված ցանցի արդիականացում, ինչը մեզ թույլ է տալիս հաճախորդներին արդեն առաջարկել ձայնային կապի ավելի բարձր որակ և գերարագ VDSL ինտերնետ՝ մինչև 100 ՄԲ/վրկ․ արագությամբ։ Մեր կորպորատիվ գործընկերներին ուրախ ենք առաջարկել կոնվերգենտ լուծում, որը թույլ կտա օգտվել ոչ աշխարհագրական 060 կոդով տրամադրվող վիրտուալ հեռախոսակայանի և գերարագ ինտերնետի բոլոր առավելություններից՝ շահավետ գնով և վճարման հարմար եղանակով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների և լարերի տեղադրման։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար և անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչև 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը և զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջև։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաև վիճակագրություն հավաքել և վերլուծել աշխատակիցների աշխատանքի և գովազգային արշավների արդյունավետությունը։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի գրասենյակներում ներդրվել է արտահերթ սպասարկման հնարավորություն
- Beeline-ի PR ղեկավարը դասախոսություն է կարդացել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար
- Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին
- Beeline-ը երկու անգամ իջեցրել է «գեղեցիկ» համարների գինը
- Beeline-ի բաժանորդները Երևանի փոքր կենտրոնում կարող են միանալ մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետին
- Beeline-ը բարելավել է «Սմարթ բիզնես» կորպորատիվ սակագնային փաթեթների պայմանները
- Ալեքս Շութմանի վարպետության դասը՝ Beeline ստարտափ ինկուբատորում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան