Լոզան-2020-ի մասնակիցներն Օլիմպիական խաղերի շունչը կզգան օդանավակայանից
2020թ. Լոզանում անցկացվելիք պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Շվեյցարիայի Ժնև քաղաքի օդանավակայանը կնքել են համագործակցության պայմանագիր: Խաղերի համար Շվեյցարիա ժամանած մարզիկներն ինքնառիթից մինչև օդանավակայանի տարածք կհասնեն Լոզան-2020-ի գույներով ներկված հատուկ ավտոբուսով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
«Հենց Ժնևի օդանավակայանից կսկսվի մեր ծանոթությունը մարզիկների հետ: Յուրօրինակ ավտոբուսը մասնակիցներին թույլ կտա Շվեյցարիա ժամանելուց անմիջապես հետո զգալ Օլիմպիական խաղերի շունչը»,- ասել է Լոզան-2020-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Յան Լոգանը:
Լոզան-2020 Օլիմպիական խաղերի համար օդանավով Շվեյցարիա են ժամանելու 15-18 տարեկան մոտ 1880 մարզիկներ:
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականի հունվարի 9-22-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին