Հունգարիայի ԱԺ ներկայացուցիչը Panorama-ին հաստատեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փաստը
Հունգարիայի Ազգային ժողովից Panorama.am-ին հաստատեցին, որ երկրի ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրը։
«Այո, հաստատում եմ, որ Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը հրապարակվել է Հունգարիայի պաշտոնական ամսագրում 2019թ․-ի մարտի 27-ին»,-այս մասին Panorama.am-ին ասաց Հունգարիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խորհրդական Սիզի Ռեկան։
Նշենք, որ մինչ այժմ պաշտոնապես չէր հաստատվել այն, որ Հունգարիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2012թ․-ին կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք մինչ օրս չեն վերականգնվել։ Դիվանագիտական հարաբերությունները կասեցվեց, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար:
Այսպիսով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արդեն վավերացրել է ԵՄ անդամ 13 երկիր, ինչպես նաև Հայաստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան